Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կույրերն ու փոսը (ժողովրդական)

Կույրերն ու փոսը  (ժողովրդական)
17.01.2025 | 05:37

Կույրը կույրին ասաց, ես

առաքյալ եմ սրատես,

եկ, առաջնորդ ընտրիր ինձ`

Տեր Աստծո մոտ տանեմ քեզ...

Եվ ձեռք ձեռքի` երկու կույր,

գնում էին «Աստծուն հույր»:

Նրանց դիմաց լո՜ւռ, անխո՜ս,

սպասում էր մի խո՜ր փոս:

Երկուսով էլ մեջն ընկան.

այդպես տխուր ավարտվեց

երկու կույրերի ճամփան...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9711

Մեկնաբանություններ