ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կոլեկտիվ կաստրացիայի կոմպլեքս

Կոլեկտիվ կաստրացիայի կոմպլեքս
19.05.2025 | 10:39

(ըստ Ֆրեյդի)

Նիկոլը զրկել է քպ-ականներին սուբյեկտ լինելու հնարավորությունից։ Նա նրանց դարձրել է խամաճիկներ։

Իսկ խորհրդարանում ցուցաբերվող ագրեսիան, ընդամենը ներքին կաստրացիայի զգացման, սեփական «Ես»-ի կորստի փոխհատուցում է։

- Նրանք բղավում են, որպեսզի լսեն իրենք իրենց ու համոզվեն, որ դեռ գոյություն ունեն։

- Նրանք նվաստացնում են ուրիշներին, քանի որ իրենք են իրենց նվաստացած զգում։

- Նրանք վախենում են անհետանալուց, եթե բարձրաձայն չլինեն։

Սա քաղաքական վարք չէ։ Սա հոգեբանական փլուզման վերջին փուլն է՝ փաթեթավորված իշխանական բեմադրության տեսքով։

ՔՊ-շնիկների պահվածքը քաղաքականություն չէ, այլ խմբային հիսթերիա։

Դա ներքինից փլուզված մարդկանց ճիչն է, ովքեր այլևս չեն հավատում նույնիսկ իրենց սեփական գործառույթին

Նրանք չգիտեն՝ ինչ պետք է անեն, երբ ամեն ինչ փլվի։

Էլիզաբեթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հանրային դիվանագիտություն» ՀԿ նախագահ

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ