ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Գրողի ծոցը ՈՒկրաինան. Ֆրանսիան՝ ԵՄ-ից դուրս»

«Գրողի ծոցը ՈՒկրաինան. Ֆրանսիան՝ ԵՄ-ից դուրս»
06.09.2025 | 12:17

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 4-ին, կառավարության նիստի ավարտից հետո, մամուլի համար հայտարարություն արեց.

- Իմ կառավարությունը որոշել է սեպտեմբերի 8-ին դիմել Ազգային ժողովին՝ կառավարության վստահության հարցով:

Իմ հաշվարկներով, իմ ղեկավարած կառավարության աշխատանքի ընթացքում,

2025 թվականին, յուրաքանչյուր ժամ, Ֆրանսիայի արտաքին պարտքն ավելանում է 12 միլիոն եվրոյով:

Այսօրվա, սեպտեմբերի 4-ի տվյալներով, Ֆրանսիայի պարտքը կազմում է 3,4 տրիլիոն եվրո:

Իսկ ֆրանսիական հայտնի քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոն, մարդ, որը 3 անգամ մասնակցել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, ամեն անգամ հավաքելով 20 տոկոսի կարգի ձայն, որ այժմ ղեկավարում է «Արգելափակենք ամեն ինչ» կազմակերպությունը, սեպտեմբերի 10-ին հայտարարել է համաֆրանսիական գործադուլ:

Գործադուլի կարգախոս - լոզունգներն են ՝

«Սեպտեմբերի 10 -ին չենք վճարելու, չենք սպառելու, չենք աշխատելու»

և

«Գրողի ծոցը ՈՒկրաինան: Ֆրանսիան՝ ԵՄ-ից դուրս»:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3423

Մեկնաբանություններ