ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խաղաղության մասին խոսույթը զիջումներն արդարացնելու բանաձև է

Խաղաղության մասին խոսույթը զիջումներն արդարացնելու բանաձև է
15.09.2025 | 13:24

Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է: Հարկ է համալիր քննարկել այդ ծրագրի անխուսափելի հետևանքները, որոնցից էականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել Երկրի տարածքները, սկզբում Սյունիքի բնակավայրերը (ինչը մասամբ իրականացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի զավթմամբ), այնուհետև ցանկացած այլ տարածք բնակեցնելու միջոցով: Իսկ դրա համար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս որևէ էական խոչընդոտ չկա, ինչպես և չկար Նախիջևանում խոհրդային տարիներին, երբ ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են, թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:

Պատերազմ մղում են կոնկրետ ակնկալիքով, սակայն եթե դա անարգել հասանելի է, ապա պատերազմի իմաստը ո՞րն է: Խաղաղության մասին խոսելը զուտ զիջումներն արդարացնելու բանաձև է, ինչը նախատեսված է երևույթների մեջ չխորացող հանրության համար:

Երբ ժամանակին քննարկվում էր Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին հարցը, դեռ ողջամտությունը թույլ էր տալիս բարձրաձայնելու դրա արդյունքում Երկրի առնվազն տնտեսությունը և ժողովրդագրական կազմն անվտանգ դարձնելու հարցերը, որոնք, ցավոք, արդեն մոռացության են մատնվել, օրակարգն արդեն այլ է՝ «պատերազմ, թե խաղաղություն» հանրամատչելի կիսաթեզով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ