ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վերջնականորեն դառնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքի ներքո գործող սուբյեկտ:

Վերջնականորեն դառնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքի ներքո գործող սուբյեկտ:
21.09.2025 | 12:18

Կարճ մի քանի դիտարկում, թե դավաճանը իր համար ինչ ռազմավարական խնդիր է փորձում լուծել այսպես կոչված «չորրորդ հանրապետության» ստեղծման մտադրությունով:

ԱՌԱՋԻՆ`

արմատապես վերացնել այն ամենը, ինչը կապված է հայ ժողովրդի զարթոնքը խորհրդանշող, նրա քաղաքական-գաղափարական մտածողության հիմք հանդիսացող 88-ի շարժման և Արցախի հետ` մասնավորապես Անկախության հռչակագիրը:

ԵՐԿՐՈՐԴ`

այդ շարքում բնկանաբար լինելու է նաև Հայոց ցեղասպանության հարցը, որի մասին խոսելիս դավաճանը նախկինում մի քանի անգամ գրեթե բառացի հայտարարել է, ցեղասպանության ճանաչման հարցը եղել է օտար իսկ առավել կոնկրետ Մոսկվայի օրակարգ և դա կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ:

ԵՐՐՈՐԴ`

«չորրորդ հանրապետության» ստեղծումը, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների փաթեթավորված և ամբողջական կատարումն է լինելու: Վերոգրյալի աղետալի հետևանքները լինելու են այն, որ Հայաստանը արդեն փաստացի կերպով կդառնա, թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքի ներքո գործող անդեմ, առանց պատմաքաղաքական հիշողության և ընդամենը ֆորմալ կերպով Հայաստան անունը կրող մի սուբյեկտ, որի ներքին և արտաքին քաղաքականությունը ամբողջովին որոշվելու է Բաքվում և Անկարայում:

Այնուամենայնիվ, կա նաև

չորրորդ դիտարկումը, որը հանդիսանում է այս դիվային ծրագրի առավել թաքնված մասը:

Թշնամական պահանջները կատարելուց զատ, այսպես կոչված «չորրորդ հանրապետության» ստեղծումով Փաշինյանը փորձ է անում հանրության հիշողությունից վերացնել այն աղետները, որը նա բերել է մեր գլխին` քաղաքական, քարոզչական առումով վերագրելով դրանք Երրորդ Հանրապետությանը և Հայաստանի բոլոր նախկին իշխանություններին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4403

Մեկնաբանություններ