Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ինչո՞վ են հայաստանցի բժիշկները տարբերվում... վարսավիրներից

Ինչո՞վ են հայաստանցի բժիշկները տարբերվում... վարսավիրներից
13.10.2025 | 11:38

Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ը տարեկան ունի շուրջ 600-700 շրջանավարտ: Հայաստանն այդքան բժիշկների կարիք չունի: Արդյունքում` Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»:

Ինչպես ասացի, «էմիգրացիայի ուղեգրով» արտագաղթելը նորավարտ բժշկի համար վերջնարդյունքն է: Իսկ ի՞նչ է լինում մինչ այդ:

Նորավարտ բժիշկն, աշխատանք ստանալու ակնկալիքով, դիմում է բոլոր ԲԿ-ներին: ԲԿ-ներից գրեթե նույն պատասխանն է ստանում` «աշխատատեղ չկա»: Հետաքրքիրն այն է, որ ԲԿ-ների մեծ մասից, բացի «աշխատատեղ չկա»-ից, ապագա էմիգրանտը ստանում է նաև «եթե հաճախորդներ ունեք, ապա եկեք» պատասխանը: Նախ` բժշկության մեջ ի՞նչ է նշանակում «հաճախորդ ունենալ»: Բժիշկը հո վարսավիր չէ՞: Եվ, որտեղի՞ց նորավարտ բժիշկը պետք է «հաճախորդ» ունենա: Բացի դրանից` եթե ԲԿ-ից դեմ չեն «հաճախորդներով» բժշկին աշխատանքի ընդունել, ապա ինչու՞ են ասում, որ աշխատատեղ չկա: Փաստորեն, կա: Փաստորեն, հաճախորդներ չկան: Այդ դեպքում, ինչո՞վ են զբաղվում ԲԿ-ների բազմաթիվ և բազմամյա բժիշկները, եթե նորավարտ բժիշկներից «հաճախորդներ» են պահանջում:

Մինչ օրս հայտնի էր, որ վարսավիրանոցներում «հաճախորդներով» վարսավիրներ են պահանջվում: Պարզվեց, որ ԲԿ-ում այնպես, ինչպես վարսավիրանոցներում, պահանջված են «հաճախորդներով» բժիշկները: Եվ, եթե նորավարտ բժիշկը չունի ծանոթ-բարեկամ և «հաճախորդներ», ապա ի գործ է դրվում «էմիգրացիայի ուղեգիրը»: Մեծ հաշվով, Բժշկականը նախապես պլանավորված և լավ կազմակերպված արտագաղթ է իրականացնում:

Հիշեցնեմ` «Էմիգրացիայի ուղեգրերի» պաշտոնական հովանավորներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն, «էմիգրացիայի ուղեգրերի» «վաճառքի մենեջեր»` Բժշկականի ռեկտոր Մուրադյան Արմեն, «Իրական Հայաստանի» ճարտարապետ` Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 11664

Մեկնաբանություններ