Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Զուգահեռներ անցկացնելով 1915 թվին նախորդող հայտանիշների հետ

Զուգահեռներ անցկացնելով 1915 թվին նախորդող հայտանիշների հետ
29.12.2025 | 17:26

Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հալածանքի բուն էությունը Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ընկալել է զարմանալի խորությամբ՝ զուգահեռներ անցկացնելով 1915 թվին ՆԱԽՈՐԴՈՂ հայտանիշների հետ։

Ահա՛ նրանց հայտարարության հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը (հղումը՝ https://www.facebook.com/share/1aL8cs9d2b/?mibextid=wwXIfr)

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ շարունակվող պետական բռնաճնշումների առնչությամբ, այդ թվում՝ հոգևորականների կալանավորումների և ահաբեկման, եկեղեցական հաստատությունների թիրախավորման, ինչպես նաև կրոնական առաջնորդներին լռեցնելու նպատակով իրավական համակարգի աճող կիրառման։ Այս զարգացումները ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպանական գործընթացները ներքինացվել արտաքին սպառնալիքի պայմաններում։

Ընտրովի քրեական հետապնդումների, սահմանափակ թափանցիկության և կրոնական գործերին պետության անմիջական միջամտության համադրությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն առումով, որ իրավական մեխանիզմները կիրառվում են ոչ թե օրենքի գերակայությունն ապահովելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը խաթարելու նպատակով։

Ներկայիս ճնշումների ալիքը հիշեցնում է Հայոց ցեղասպանության հայտնի օրինաչափությունը։ Այն սկսվեց հայ մտավորականների, հոգևորականների և համայնքային առաջնորդների համակարգված թիրախավորմամբ․ Օսմանյան կայսրության կողմից կիրառված այս ռազմավարությունը նպատակ ուներ ոչնչացնել ամբողջ մի քաղաքակրթություն՝ կտրելով նրա ինքնությունը իր բարոյական և հոգևոր հիմքից՝ ազգային առաջնորդությունից, և վերացնել այն ձայները, որոնք կարող էին կազմակերպել դիմադրություն կամ պահպանել մշակութային համախմբվածությունը։

Թեպետ ներկայիս իրավիճակը չի կարող հավասարեցվել 1915 թվականի ցեղասպանական բռնությանը, մտածողության և մեթոդների միջև զուգահեռները պետք է գիտակցվեն։ Ինքնության վրա հիմնված ճնշումների վաղ նախանշանները հաճախ սկսվում են այն հաստատությունների վարկաբեկման և քրեականացման փորձերից, որոնք մարմնավորում են հավաքական հիշողությունը և բարոյական դիմադրությունը։

Մի ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանություն, չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5648

Մեկնաբանություններ