Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Հերյուրանքի երկիր Հայաստանս

Հերյուրանքի երկիր Հայաստանս
20.02.2026 | 17:30

Հայաստանյան իրական, կներեք, Իրական (Նոր) Հայաստանի պատմություն:

Ուրեմն, լրատվամիջոցներից մեկը նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերաբերյալ ինչ-որ բան է գրել: Ընդ որում, ընդհանրապես կարևոր չէ գրածի (ան)բովանդակությունը: Վալերի Օսիպյանն էլ լրատվամիջոցի գրածը հերքել է: Ասել է, որ այն «ամբողությամբ հերյուրանք է, լկտի սուտ է, եւ չի համապատասխանում իրականությանը»:

Պարզ իրավիճակ: Ինչպես ասում էր Քոչարյան Ռոբերտը` «ուչաստկովու գործ է»: Փորձեմ ստանձնել «ուչաստկովու» դերը:

Նորմալ լրատվամիջոցը, եթե ինչ-որ տեղեկություն է ստանում, ապա անպայման ճշտում է այն: Դրանից բացի` տեղեկությունը ճշտում է նաև տեղեկության թիրախ հանդիսացող անձից: Այնուհետև համադրում է բոլոր տվյալները և, առավելագույնը` սեփական կարծիք հայտնում:

Աննորմալ լրատվամիջոցն ինքն իր համար գաղափար է «ծնում», միգուցե` idée fixe, որն առանց ճշտելու հրապարակում է և մարդկանց անհարմար վիճակի մեջ է դնում:

Հիմա, ստեղծված տհաճ իրավիճակում ո՞վ է մեղավոր` «հերյուրանք» տարածող լրատվամիջո՞ցը, Վալերի Օսիպյա՞նը, թե՞ ... հերյուրանքը:

Օսիպյանն իր համար հանգիստ ապրում է, «никого не трогает», մեկ էլ հայտնվում է լրատվամիջոց, որի խմբագրի մոտ նախօրեին ծնվել է մոլուցքային միտք` idée fixe: Եվ խմբագիրն առանց ճշտումների հրապարակում է միտքը, որը հերքվում է և գնահատվում որպես հերյուրանք: Ի՞նչ է ստացվում: Վալերի Օսիպյանը միանշանակ մեղավոր չէ, խմբագիրը հարկ եղած դեպքում կպնդի, որ միտք, նույնիսկ` մոլուցքային միտք, արտահայտելը դատապարտելի չէ: Կմնա ... հերյուրանքը: Փաստորեն, Իրական (Նոր) Հայաստանում ամեն ինչում մեղավոր է Նորին Գերազանցություն Հերյուրանքը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ