«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Լառնակա կամ «քարե արկղ՝ թաղման համար»

Լառնակա կամ «քարե արկղ՝ թաղման համար»
17.04.2026 | 09:47

Փաշինյան Նիկոլը, մասնավորապես` թոշակառուներին, առաջարկում է 900 ՀՀ դրամով Լառնակա (Կիպրոս) մեկնել:

Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշսնակում «լառնակա»:

Այն ծագում է հունարեն «larnax» (λάρναξ) բառից, որը նշանակում է «սարկոֆագ», «դամբարան» կամ «քարե արկղ՝ թաղման համար»։

Փաստորեն, Փաշինյան Նիկոլը հայաստանցի կենսաթոշակառուներին ուղարկում է լառնակա:

Եվ սա դեռ վերջը չէ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4788

Մեկնաբանություններ