«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Գոյաբանական պրոբլեմներ, որոնք ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում

Գոյաբանական պրոբլեմներ, որոնք ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում
18.04.2026 | 13:39

Մեր միակ լուրջ պետական կյանքի փորձը, որտեղ հաջողությունները եղել են շատ ավելի շատ, քան ձախողումները, դա մեր 71 տարի տևողությամբ Խորհրդային Հայաստանի փորձն է, որի ընթացքում, չնայած երբեմն շատ մեծ դժվարություններին ու սահմանափակումներին, մենք ունեցել ենք շատ արժեքավոր քաղաքակրթական և տնտեսական վերելք։

Եվ այն ժողովուրդը, որն իր քաղաքակրթական ու քաղաքացիական բարձր մակարդակով ու համապատասխան մենթալիտետով 1988-ին դուրս եկավ փողոց, խորհրդային կյանքի արդյունքն էր՝ իր պետական կառավարման փորձով, կրթական, գիտական, մշակութային կյանքով և հարաբերական ազատությամբ ու իրավունքով։

Հանգամանքների բերումով էլ, անկախություն ստացած առաջին հանրապետության կյանքն էլ մի քանի տարի տևած մղձավանջ էր, սովի, հիվանդությունների, որբերի ու գաղթականների մի կերպ ջրի երեսին մնացող երկիր, որի տարածքն էլ վերջում փոքրացավ մինչև 10000 քկմ։

Այն նաև այնքան երկար կյանք չունեցավ, որ մենք որոշակի կարծիք կազմեինք մեր, որպես անկախ պետականության պայմաններում ապրող ժողովրդի, հատկությունների ու հնարավորությունների մասին, և այս առումով այն մեր հիշողության մեջ մնաց երազային լեգենդի նման ու իրականության հետ համարյա կապ չունեցող ինչ-որ բան։

Ի տարբերություն առաջին հանրապետության կարճատև կյանքի, մեր ներկա անկախ կյանքն արդեն բավականին երկար է տևել, որպեսզի մենք կարողանանք չափել մեր ով լինելը քաղաքական, տնտեսական, բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և այլ առումներով։

Եվ պետք է ասել, որ այդ չափումների արդյունքները չափազանց մտահոգիչ են, քանի որ ցանկացած պետություն արևի տակ այնքանով տեղ ունի, ինչքանով որ նա կյանքի տարբեր կողմերում մրցունակ է։

Այս իմաստով բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք ունենք որևէ ոլորտ, որում, ընդունված միջազգային չափանիշներով, մրցունակ ենք։

Թվում է, որ դա միայն եզակի պատմական հուշարձանների և թանգարանային ոլորտն է, որտեղ մենք իրավամբ կարող ենք ամենաբարձր ստանդարտներով մրցունակ համարվել, ու մեկ էլ, ինչ-որ չափով, սննդի և ռեստորանային ոլորտը։

Այսինքն, տնտեսական և այլ կարևոր ոլորտներից ոչ մեկում մենք միջազգային ստանդարտների առումով մրցունակ չենք, որն էլ մի այլ կարգի միջազգային ստանդարտներով պարզապես նշանակում է ձախողված կամ դրան մոտ պետություն (failed state, несостоявшееся государство):

Իհարկե, նման քվազիպետություններ շատ կան, բայց նրանցից ոչ մեկը մեր տեսակի գոյաբանական պրոբլեմներ չունի, որն էլ մեզնից պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ։

Պավել Բարսեղյան

Լուսանկարում՝ 70-ականների հայ հասարակությունը

Դիտվել է՝ 6033

Մեկնաբանություններ