«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»

«Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»
18.04.2026 | 21:30

Նիկոլիզմը, որպեսզի ապացուցի իր առավելությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ, իրեն ճղում է` տարփողելով իր գրագիտությունը, մասնավորապես, տառաճանաչությունը, անսխալ ուղղագրության իմացությունն ու նախադասությունների ճշգրիտ շարահյուսության հմտությունը։ Խոսք չունեմ, կապիտուլյանտը լավագույն ճամարտակողն է ամբոխի առջև, բայց դա ոչ մի դեպքում խոչընդոտ չեղավ, որպեսզի քառասունչորսօրյա պատերազմում պարտություն կրենք, հինգ հազար սերմնացու երիտասարդ զոհվի, Արցախը հայաթափվի, Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները խուզվեն՝ ի օգուտ Ադրբեջանի և Զանգեզուրյան միջանցքը նախերգանք դառնա Սյունիքի կորստյան: նիկոլ փաշինյանը որքան էլ զոռ տա ճամարտակության արվեստին, միևնույնն է, քարը ինքնակամ չի բարձրանա քարին և երկրի համար հուսալի պատվար չի դառնա։ Ճամարտակության միակ ձեռքբերումը ժողովրդական զանգվածներին խաբելու մեջ է։ Աստված մարդուն բերան է տվել խոսք, իմաստություն փոխանցելու համար, իսկ նիկոլ փաշինյանին՝ սոսկ սուտ ասելու և հայրենակիցներին խաբելու համար։ Ընդհանրապես ընդունված ճշմարտություն է՝ շատ խոսանները գործի մեջ անընդունակ, անկարող, փուչ անձինք են։ Կրկնում եմ՝ որքան էլ նրանք իմանան «արհամարհել» բառի ուղղագրությունը, այնուամենայնիվ, զուտ դատարկ խոսքով քարը կառույց չի դառնա, որքան էլ գոռան ու պոռան:

Ես հավատում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև նա ընդունակ չէ ճամարտակելու, բայց մեծագույն եռանդ, կարողություն և տաղանդ ունի գործելու, արարելու, ստեղծագործական աշխատանքի ասպարեզում։ Զզվել, խլացել, շատ ենք հոգնել ու ձանձրացել իշխանությունների շատախոսությունից։ Խոսում են, խոսում են ու խոսում, և ոչ մի դեպքում խոսքը գործ չի դառնում։ Աստված մարդուն բերան է տվել բան ասելու, արարմանը նպաստելու համար և ոչ ստով, խաբությամբ եղածը քանդելու համար։

Ես հավատում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև նա լռին, անխոս գործունեությամբ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կատարել է բարեշինություն և իրականացրել բարեգործություն։

Ես հավատում եմ Սամվեմ Կարապետյսնին, որովհետև նա Արցախ աշխարհում հսկայական նվիրատվություն է արել, անգամ չերկնչելով, որ իշխանությունների ապաշնորհության պատճառով մի օր այն ջուրը կմաղվի։

Ես հավատում եմ Սամվել Կարապետյսնին, որովհետև Մարդ, որ կարողացել է ստեղծել 4 միլիարդ դոլարի կարողություն, ունակ է ստեղծելու նաև զորեղ Հայաստան։

Ես հավատում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև նա ոչ միայն թքած ունի «արհամարհել» բառի ուղղագրության վրա, այլև արհամարհած ունի իրեն արհամարհողներին։

Նա գործի մարդ է, և գործն է, որ ապրում է դարեդար:

Մնացածը սոտ է, ունայնություն, որ դատարկ օդի պես ճամարտակվում և հանապազօրյա ստի պես դուրս է նետվում լայնալիճ բերաններից:

Լևոն Ջավախյան

Դիտվել է՝ 12046

Մեկնաբանություններ