«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Նոր մոդա. անվտանգության գոտիներ, կամ՝ ինչի՞ պետք է պատրաստ լինեն հայերը

Նոր մոդա. անվտանգության գոտիներ, կամ՝ ինչի՞ պետք է պատրաստ լինեն հայերը
22.04.2026 | 11:26

Համաշխարհային քաղաքականության մեջ մի նոր մոդա է հայտնվել, որը կոչվում է անվտանգության գոտի կամ բուֆերային գոտի։ Մի երկիր անվտանգության գոտի է ստեղծում մեկ այլ երկրի տարածքում և իր ձեռքն է վերցնում դրա վերահսկողությունը։

Սիրիան վերջին շրջանում առաջիններից մեկն էր։ Թուրքիան 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծեց Սիրիայի հյուսիսում դեռ Ասադի ռեժիմի անկումից առաջ։

Ասադի ռեժիմի անկումից հետո Իսրայելը Սիրիայում ստեղծեց սեփական անվտանգության գոտին, և այն շարունակում է ընդլայնվել։ Իսրայելական զորքերն այժմ գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 25 կմ հեռավորության վրա։

Երեկ Իսրայելը հայտարարեց նոր անվտանգության գոտու ստեղծման մասին՝ այս անգամ Լիբանանի հարավում։ Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված եղավ լքել իր տունը իսրայելական ներխուժման հետևանքով, ևս հազարավոր մարդիկ սպանվեցին։ Իհարկե, սա լիովին ընդունելի էր արևմտյան տերությունների համար, ինչպես և արցախցիների տեղահանությունը (նրանք դեռ որոշում են՝ արդյոք դա էթնիկ զտո՞ւմ էր)։

Այս ռեժիմի քարոզիչները մեզ վստահեցնում էին, որ Հայաստանը պաշտպանված կլինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ակնհայտ է, որ Սիրիան ու Լիբանանը ճանաչված սահմաններ չունեն։ Նրանք մեզ համոզեցին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախից և դավաճանենք մեր հայրենակիցներին, քանի որ Արցախը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Կարծես թե դա խնդիր չէր ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իսրայելի համար։

Հայերը պետք է շատ ուշադիր հետևեն այս նորաձև միտումին։ Որովհետև հաջորդ անվտանգության գոտին, ինչպես ես պնդում էի տարիներ շարունակ, կարող է ստեղծվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքում, ամենայն հավանականությամբ՝ Սյունիքում։ Դրա լայնությունը պետք է լինի ընդամենը մոտ 40 կմ։

Եվ այն, ինչի մասին ես տարիներ առաջ զգուշացնում էի տասնյակ հայկական ալիքներով, տեղի ունեցավ։ Թուրքիան արդեն հայտարարել է Զանգեզուրի միջանցքն իր կենսական շահերի գոտի (թարգմանաբար. ադյո՜, Մեղրի, մնաս բարո՜վ, Իրանի հետ սահման)։

Շարունակե՛ք լսել Հ1-ը և այս խմբավորման քարոզչական բանակին։ «Իսկ մնացած առումներով, հիասքանչ մարքիզուհի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է», ինչպես երգվում էր մի շատ հին երգում։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 5470

Մեկնաբանություններ