Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Անկախության կեղծ թեզերն ու ԵԱՏՄ-ից կառչած մնալու իրական պատճառը

Անկախության կեղծ թեզերն ու ԵԱՏՄ-ից կառչած մնալու իրական պատճառը
24.10.2026 | 12:01

Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։
Օրինակ՝ այն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել։ Անհեթեթությո՞ւն է։ Իհարկե։
Եվ վերջապես, մի հարց այն իշխանություններին, որոնք այս նույն անհեթեթությունն են գեներացնում տեղեկատվական դաշտում. եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից։ Ստացվում է, որ, ձեր իսկ նախորդ սնանկ պատումի համաձայն, դուք դեմ եք Հայաստանի անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս անհեթեթությունը հորինողներն ու տարածողները, ի տարբերություն իրենց տարածած հիմար «մտքի գոհարների», ո՛չ անմիտ են, ո՛չ էլ հիմար։ Նրանք պարզապես անկեղծորեն բոլորիս են ապուշի տեղ դնում։
Մինչդեռ Եվրոպայում գազի բորսայական գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1050 դոլարը՝ առաջին անգամ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Արման ԱԲՈՎՅԱՆ
Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ