Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Հեշտացնում են Ադրբեջանի գործը

Հեշտացնում են Ադրբեջանի գործը
31.10.2026 | 14:26

Հայաստանի բնակչությանը բացարձակ մեծամասնությունը տեղյակ չէ ,թե Ադրբեջանում ինչ տրամադրություններ են, Հայաստանի հետ հարաբերությունների մասին ինչ են մտածում։ Նրանք ադրբեջանական մամուլ չեն կարդում, ադրբեջանական հեռուստաալիքներ չեն նայում, որ իմանան։ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը մեծ թափով իրականացվում է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները ներկայացվում են որպես պատմական ադրբեջանական հողեր։ Մինչ իշխանությունը, իշխանական քարոզչությունը, զանազան «փորձագետներ», «վերլուծաբաններ» կեղծ, չեղած խաղաղությունը ներկայացնում են որպես կայացած փաստ, իրողություն, Ադրբեջանում ծրագրված իրականացնում են Հայաստանի՝ որպես պետության չեզոքացումը, աստիճանաբար վերացումը։

Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելը, բանակի թվաքանակի նվազումը, պետբյուջեից պաշտպանական ծախսերը նվազեցնելը, ազգային հերոսների ու ազգային գաղափարների դեմ պայքարը հեշտացնում են Ադրբեջանի գործը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3603

Մեկնաբանություններ