Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսկ Հայաստանում շարունակում են «հպարտորեն» խոսել Ռուսաստանի միջազգային մեկուսացման և մոտալուտ պարտության մասին

Իսկ Հայաստանում շարունակում են «հպարտորեն» խոսել Ռուսաստանի միջազգային մեկուսացման և մոտալուտ պարտության մասին
22.11.2026 | 15:13

Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի հարթակում հրապարակել է այս լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ:

ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի:

Իհարկե, եռյակի պատմական հանդիպումը ռացիոնալ քննարկումների միջավայր է ստեղծել համաշխարհային փորձագիտական, քաղաքական շրջանակներում, սակայն Հայաստանում կա կոնկրետ մի շրջանակ, որը շարունակում է «հպարտորեն» խոսել Ռուսաստանի իբրև թե միջազգային մեկուսացման և մոտալուտ պարտության մասին:

Էս իռացիոնալ շրջանակն առնվազն 2022-ից դարձավ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության սնուցողը՝ նախապատրաստելով Արցախի կործանումը, հիմա էլ՝ խաղադրույքը կատարելով Հայաստանի վրա:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ