Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Բաքուն սխալվում է իր հաշվարկներում

Բաքուն սխալվում է իր հաշվարկներում
03.01.2025 | 10:47

Ըստ էության, Ադրբեջանում վստահ են, որ Իրանի մասով կայացված է որոշում՝ Սիրիայից հետո։ Այդ վստահությունը Բաքվի բռնապետի մոտ առաջացել է Թուրքիայի և Իսրայելի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ընդ որում, Բաքվի կողմից հակաիրանական կեցվածքը, ըստ Բաքվի բռնապետի, կբարձրացնի Ադրբեջանի դերը և նշանակությունը հավաքական Արևմուտքի մոտ, ինչը հնարավորություն կտա լիովին մարսել մինչ օրս իր կատարած հանցանքները, նվազեցնել կամ զրոյացնել իր վրա առկա ճնշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով, և, ի վերջո, Իրանի տապալման դեպքում ստանալ իր «բաժինը»:

Ադրբեջանում արդեն իսկ ձևավորվում է մտայնություն, որ Իրանը չի կարող երկար դիմադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական հովանավորությամբ գործող դիմադրության ճակատը այլևս իր լավագույն «մարզավիճակում» չէ, Սիրիան թուրքական ճակատում է, ինչը նշանակում է, որ Սիրիայում իրանական պրոքսի ուժերը չեն կարող դիմադրության և հակահարվածի օջախներ կազմակերպել։

Բայց Բաքվի բռնապետն անկասկած սխալվում է այս անգամ իր հաշվարկներում, որովհետև Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ էլ, առավել ևս, Սիրիա։ Իրանը հազարամյակների պետականության փորձով երկիր է, որը գրեթե միշտ կարողացել է անգամ կորուստների գնով վերածնվել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 22161

Մեկնաբանություններ