ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

    «Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

    09.03.2013| 22:51
    «Անցյալ տարի` սեպտեմբերին, նկարիչների միությունում բացվեց իմ անհատական ցուցահանդեսը: Երկու օր անց ցուցասրահ եկավ Հակոբ Հակոբյանը,- պատմում է գեղանկարչուհի Նինա Աղավելյանը:-Կանգնեց դռների արանքում, ասաց` ինչո ՞ ւ ինձ չես հրավիրել: Ասացի` վարպետ, չհամարձակվեցի: Ավելացրեց` իսկ ինձ ուրիշ նկարիչներ են հրավիրել, ասել են, որ միությունում հետաքրքիր ցուցահանդես կա: Թևանցուկ`շրջեցինք ցուցասրահում»:
  • Սիրիացիներն ազատ են արձակել ՄԱԿ-ի խաղաղապահներին

    Սիրիացիներն ազատ են արձակել ՄԱԿ-ի խաղաղապահներին

    09.03.2013| 22:46
    ՄԱԿ-ի 21 խաղաղապահների խումբը, որ Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգվել էր չորեքշաբթի, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խաղաղապահներն անցել են Հորդանանի սահմանը։
  • Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար

    Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար

    09.03.2013| 21:01
    Փաստենք՝ նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը համագործակցության փորձեր արեց «Բարգավաճ Հայաստան»-ի հետ՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության մենաշնորհի, ԲՀԿ-ն սահուն և հանգիստ վերածվեց քաղաքական գործոնի:
  • Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի

    Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի

    09.03.2013| 20:58
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում է հայտնվել աչքի ծիածանաթաղանթի բորբոքումով: Նրա փաստաբանները փաստաթղթեր են պատրաստում դատարան ներկայացնելու, որ իրենց պաշտպանյալը չի կարող ներկայանալ դատարան առողջական խնդիրներով: Բեռլուսկոնին չի մասնակցի Ռուբիի գործով հերթական դատական լսումներին:
  • Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին

    Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին

    09.03.2013| 20:56
    Հռոմի պապի ընտրությունները կսկսվեն մարտի 12-ին. կոնկլավը կհավաքվի Սիքստինյան կապելլայում, կմասնակցեն 115 կարդինալներ մինչև 80 տարեկանը:
  • Վատիկանում փոխվում է ոչ միայն պապը, այլև ՀՀ դեսպանը

    Վատիկանում փոխվում է ոչ միայն պապը, այլև ՀՀ դեսպանը

    09.03.2013| 20:55
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը ազատվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, մեկ այլ հրամանագրով Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը:
  • Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում

    Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում

    09.03.2013| 20:52
    Մարտի 9-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ` որոշվել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը:
  • Այն, ինչ ազդում է ուղեղի վրա, ազդում է նաև մարմնի վրա

    Այն, ինչ ազդում է ուղեղի վրա, ազդում է նաև մարմնի վրա

    09.03.2013| 15:02
    Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենալուրջ և ծանր հիվանդությունները, ինչպիսին օրինակ, քաղցկեղն է, կարելի բուժել «միտքը մաքրելով» կամ ներշնչման միջոցով: Այսինքն`անչափ կարևոր է, թե ինչ ես մտածում հիվանդ ժամանակ: Իսկապես, ինչի՞ մասին պետք է մտածել շուտ ապաքինվելու կամ երբեք չհիվանդանլու համար:
  • Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ

    Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ

    09.03.2013| 14:59
    ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:
  • Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    09.03.2013| 14:55
    Կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նա ծնվել էր 1923-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1962-ին հայրենադարձվել էր Հայաստան: