ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի բացառիկ դերակատարություն ունենալու Հայաստանի անկախության պատմության մեջ

    Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի բացառիկ դերակատարություն ունենալու Հայաստանի անկախության պատմության մեջ

    15.02.2013| 00:18
    2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրության ելքը, կարծես, կանխորոշված է: Առաջադրված թեկնածուներից ոչ մեկն էլ ի զորու չեղավ մոտենալու նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին, և ամեն ինչ հուշում է, որ ընտրություններն ավարտվելու են առաջին փուլում` Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով:
  • Անկարան չի հրաժարվում Աջարիայում իր ներկայությունը հաստատելու մտադրությունից

    Անկարան չի հրաժարվում Աջարիայում իր ներկայությունը հաստատելու մտադրությունից

    15.02.2013| 00:17
    Անկախ Վրաստանի կազմավորման և այդ երկիր մուտքի հնարավորության հենց սկզբից Թուրքիան սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել իր ազդեցությունն ու քաղաքական ներկայությունը հաստատելու Աջարիայում (բնակչության 50-60 տոկոսը մահմեդականն է), ինչպես նաև ադրբեջանաբնակ Ստորին Քարթլիում, Աբխազիայում, որի հետ Թուրքիան կապված է 550-հազարանոց աբխազական սփյուռքով:
  • «Համաժողովրդական շարժման  սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»

    «Համաժողովրդական շարժման սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»

    15.02.2013| 00:12
    Նախընտրական այսօրվա զարգացումներում շատ հաճախ տրամաբանություն չես կարողանում գտնել: Մեզ հետ զրույցում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, սակայն, որոշակի տրամաբանություն տեսնում է ու այն հետևյալ կերպ է մեկնաբանում. «Հիմնական խաղացողները փորձում են իրենց համար հստակեցնել այն դերակատարությունը, որն ունենալու են նախագահական ընտրություններից հետո»:
  • Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

    Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

    15.02.2013| 00:08
    Խորհրդային պետությունը դավաճանության արդյունքում կաթվածահար եղավ: Ասում եմ` դավաճանության, որովհետև ոչ մեկը առաջ չէր քաշել նոր միութենական պայմանագիր (այսինքն` ԽՍՀՄ-ի լինել-չլինելու հարցը) կնքելու համար համապետական հանրաքվե անցկացնելու հարցը, և դրա անհրաժեշտությունն էլ չկար: Պարտադրված հանրաքվեն (Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ չմասնակցեց դրան) հաջող վերջացավ, ՀԽՍՀ-ն պահպանելու օգտին քվեարկեց մասնակիցների 68 %-ը: Գորբաչովյան հերթական ավանտյուրիստական հարցադրումը տապալվեց: Բայց քանի որ առաջադրանքը կար, և կատարողն էլ պատրաստ էր, տապալման գործը աստիճանաբար առաջ էր գնում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.02.2013| 00:08
    Մարգարեները քաղաքից հեռանում են. oդը հագեցած է նյութով, Հոգու ձայնը տվայտումով ցած է թափվում քիվերից, Որոնումի ելած մեր հոգին Մի օր լռորեն կհանգչի Քո սուրբ առագաստների տակ։
  • «Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»

    «Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»

    15.02.2013| 00:07
    «Ինչո՞ւ են կործանվում պետությունները». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ սեղանին դրվածը Ջեյմս Ռոբինսոնի գիրքն էր։ Քանի որ այն անծանոթ էր ինձ, իսկ ինքը նոր էր սկսել կարդալ, ձևական կլիներ հետաքրքրություն ցուցաբերելը։ ՈՒստի սկզբնական լռությունը խախտելու նպատակով ճեպազրույցի անցա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.02.2013| 00:05
    Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։
  • «Մասոնները» հերքում են

    «Մասոնները» հերքում են

    14.02.2013| 17:46
    Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանի` նախօրեին արված հայտարարություններն առ այն, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել են մասոնները, ինչպես նաև այն, թե մասոնները ֆինանսավորում են մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, ստոր հերյուրանք են, իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն վարկաբեկելու ազատ որմնադիրների գործունեությունը, ինչպես նաև ապակողմնորոշելու մասոնական ընտրազանգվածը:
  • «Վախենո՞ւմ եք համբերել»

    «Վախենո՞ւմ եք համբերել»

    14.02.2013| 17:42
    Պրահայում մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների պաշտպանության վավերագրական կինոնկարների 15-րդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք «Օրեր» լրատվականից (Չեխիա):
  • Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ

    Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ

    14.02.2013| 16:15
    Եռաչափ պատկերներ ստանալու տեխնիկական հնարքը ավանդական է դառնում մեր քաղաքում: Հիշեցնենք, որ եռաչափ պատկերների և գրաֆիտիների նախագծերը մեկնարկել էին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ: Հաշվի առնելով դրական արձագանքները, Երևանի քաղաքապետարանը նախատեսել է ընդլայնել ծրագիրը: