Ուղիղ վեց տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլը տիեզերական գործունեության վերաբերյալ որոշում ստորագրեց: Թե ինչ էր պատրաստվում իրականացնել տիեզերքում Հայաստանն անհայտ է...
Երևանում գտնվելուս օրերին այցելեցի մի ցուցահանդես, որ տակնուվրա արեց ինձ։ Թվում է, Մեծ հայրենադարձության, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների ու երևույթների մասին ամեն ինչ կամ գոնե շատ բան գիտենք...
Այսօր մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում ծնվել է «Չորրորդ Հանրապետություն» ու Նիկոլ Փաշինյանը դա փորձում է անել Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերին պախարակելով, վիրավորելով ու բանտարկելով...
Վերջին 10-օրյակների ընթացքում խորհրդարան կոչվածում ամենից շատ լսված ու օգտագործված տերմինները «բարեկրթություն» ու «բարեվարքություն» հասկացություններն էին, սակայն դրանք, ինչպես և կանխատեսվում էր, ջախջախվեցին ու փոշիացան Փաշինյանի հենց առաջին այցից հետո...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...