Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    17.11.2017| 10:00
    ...թե Երևան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չեն թաքցրել իրենց խոր «երջանկությունն» ու «գոհունակությամբ են արձանագրել փոփոխությունները:
  • Ասում են...

    Ասում են...

    14.11.2017| 10:08
    ...թե սև-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, և չի բացառվում է, որ, 2018-ին ընդառաջ, նա ևս հրաժեշտ տա պաշտոնին:
  • Ասում են...

    Ասում են...

    10.11.2017| 10:08
    ...թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    07.11.2017| 11:07
    ...թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը:
  • Ասում են...

    Ասում են...

    03.11.2017| 09:18
    ...թե Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:
  • Ասում են...

    Ասում են...

    31.10.2017| 09:45
    ...թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլև «Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:
  • Ասում են...

    Ասում են...

    27.10.2017| 11:20
    ...թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել:
  • Ասում են...

    Ասում են...

    24.10.2017| 09:08
    ...թե ԱԺ-ում չեն սիրում խոսել հայտնաբերված կոռուպցիոն «ռիսկերի» մասին, քանզի շատ դեպքերում դրանք կապված են խորհրդարանական էլիտային ԱԺ-ի տրամադրած ավտոմեքենաների շահագործման «գործընթացների» հետ («դուրս են գրվել» թանկարժեք ավտոպահեստամասեր, սակայն մշտական հանձնաժողովների որոշ նախագահներ ու փոխնախագահներ դրանք օգտագործել են սեփական ավտոմեքենաների համար):
  • Ասում են...

    Ասում են...

    20.10.2017| 07:42
    ...թե Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները չունեն «նախկին էնտուզիազմը». քաղաքական հարցերում Ծառուկյանը ոչ միշտ է համաձայն Արգամիչի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    17.10.2017| 01:24
    ...թե Կարապետյանների կոնգլոմերատն անում է ամեն ինչ վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները մինչև տարեվերջ ապահովելու համար, ինչը տեխնիկապես գրեթե անհնար է, քանի որ մինչև տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս: