Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Ընդդիմության հարցերով թիվ մեկ «փորձագետը»

Ընդդիմության հարցերով թիվ մեկ «փորձագետը»
25.01.2021 | 17:19

«Իմ քայլը» խմբակցությունն ունի չգտնված, չլսված մի փորրձագետ, որն ընդդիմությունից լավ է հասկանում նրանց գործառույթները, ընդհանրապես ինչի համար է երկրին պետք ընդդիմությունը։ Իհարկե, մեկ-մեկ խճճվում է ինքն իր ասածների մեջ, բայց ով թերություն չունի։ Խորհրդարանական մեծամասնությունն փայլուն, անըստգյուտ, ընդդիմությանն ուղնուծուծով հասկացող պրոֆեսիոնալ կադր ունի՝ ի դեմս Արփի Դավոյանի։ Մի ոսկի մարդ, որն ասում է, թե ընդդիմությունը «գլուխը պատով» է տալիս, որ ուզում է իշխանություն դառնալ։ Չէ, չհասկանաք, թե բոլոր ընդդիմությունների մասին է ասում, օրինակ, 2018-ին ընդդիմությունը շատ էլ ճիշտ է արել, որ իշխանության ոչ միայն ձգտել է, այլ անգամ բռնազավթել։ Պարզապես հիմա արդեն ամեն ինչ փոխվել է, անգամ քաղաքական պարզ տրամաբանությունը։ Բայց էլ ինչ «փորձագետ», որ հաջորդ իսկ պահին ինքնաքննադատություն չհնչեցնի։

Դավոյանն ասում է․ «Այսօր ընդդիմությունն ունի մեկ օրակարգ՝ իշխանություն ստանձնելը։ Այդ մարդիկ չունեն առողջ քննադատություն և իրենց ողջ խոսքը կառուցում են դրա շուրջը։ Երբ ընդդիմությունը, որը նման տեքստերով հանդես է գալիս ժողովրդի նկատմամբ, չի կարող խնդիր չհամարվել»։ Մարդն ասում է, երբ 2018-ին ողջ ժողովրդին ու երկիրը համախմբեցին ընդամենը «Մերժել Սերժին» «գաղափարական տեքստի» վրա, իրականում Փաշինյանն ու իր թիմը մեծ խնդիր դարձան Հայաստանի համար։ Որ ասում ենք՝ լուրջ փորձագետ է։


Սա դեռ մի կողմ, ըստ լուրջ դեմքով «գոհաներ» շաղ տվող Դավոյանի, ընդդիմությունը պիտի զարգանա, բայց ինչ ասել է զարգանալ, նա հո խաղաքարտերը լրիվ չի՞ բացի, դա էլ դուք՝ «չզարգացած» ընդդիմադիրներդ, հասկացեք։ «Այն մարդիկ, որոնք խոչընդոտում էին հեղափոխությանը, հիմա էլ վարկաբեկում են իշխանությանը։ Մարդիկ չեն փոխվել, ուղղակի տեղերն են փոխվել։ Տարիներ առաջ մենք տեսել ենք սև ու սպիտակների բաժանումը, ավելի շուտ, քան դրա մասին հայտարարվեց»,- ասում է բոլոր ժամանակների ընդդիմադիրագետը՝ իշխանությանը վարկաբեկողներին կամ նախկիններին հիշեցնելով, որ սև ու սպիտակի բաժանման մեղավորն էլ եք դուք, իրենք ի՞նչ, ուղղակի կրկնել են ձեր միտքը։ Դավոյանն ու իր ընկերները դեռ տարիներ առաջ են լսել «վնգստացող դատավորներ», «շնաբարո դուրսպրծուկ», «կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով, կծեփենք պատերին բառիս բուն իմաստով» արտահայտությունները։ Հիմա մարդիկ լսել են, գուցե էլի այն ժամանակվա ընդդիմությունից են նման բառապաշարին ծանոթացել, բայց փաստ է, որ ոչ միան լսել, անգամ տեսել են։ Ինչ կարող ես ասել։
Եվ այո, ընդդիմությունը չպետք է «բարձրաձայն խոսի գերիների մասին», վնասում է գործընթացին, հետևություն արեք։ Պնդում է «փորձագետը»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 126555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ