ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ երեխաները Հայաստանի ապագան չեն

Հայ երեխաները Հայաստանի ապագան չեն
15.10.2024 | 11:56

Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:

Երեխան բժշկական օգնության կարիք ունի: Երևանի քաղաքապետարան-ի ենթակայության ներքո գործող պոլիկլինիկայում ասում են, որ անվճար բժշկական սպասարկման համար ուղեգիր տրամադրվում է այն դեպքում, երբ առկա է պայմանավորվածություն երեխային բժշկական սպասարկում տրամադրող բժշկական կենտրոնի հետ:

Բժշկական կենտրոնի ոլորտային մասնագետն ուրախ է երեխային բժշկական օգնություն ցուցաբերել, նույնիսկ` հաջորդ օրվա համար ժամ է նշանակում: Սակայն, երբ պարզում է, որ երեխան ուղեգրով է գալու, պայմանավորվածությունը չեղարկում է և «օգնության ցուցաբերումը» հետաձգվում է շուրջ 2 ամսով: Պատճառաբանությունը` զբաղվածությունն է:

ՈՒրեմն, եթե բուժօգնությունը վճարովի է, ապա բժիշկն ազատ է հենց դիմելու պահին, եթե անվճար է, ապա մոտակա 2 ամսում զբաղված է:

Եվ թքած, որ երեխան բուժօգնության կարիք ունի:

Ինչու՞ է այդպես: Որովհետև, հայ երեխաները Հայաստանի ապագան չեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 11206

Մեկնաբանություններ