ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ձյան պես հալվում են ոմանց հունիսյան հույսերը

Ձյան պես հալվում են ոմանց հունիսյան հույսերը
10.03.2026 | 16:20

Ալիևի հոտառությունը աշխատեց, վերադիրքավորվում է:

Մեր հունիսյան ընտրությունների ելքը կանխորոշվում է:

Ադրբեջանը չնչին հումանիտար օգնություն է ուղարկում Իրան:

Մի քանի օր առաջ, երբ հրթիռակոծվեց Նախիջևանի օդանավակայանը, Ալիևը Իրանին սպառնաց հուժկու պատասխանով, զորքերը բերավեցին թիվ 1 պատրաստության: Բայց, տեսնելով Թուրքիայի զգուշավոր, գրեթե վախվորած պահվածքը, Եվրոպաի անտարբեր պահվածքը, Իրանի հետևողական, աջ ու ձախ հարվածները, նաև Թրամփի ու Պուտինի երեկվա հեռախոսազրույցը, Իլհամը հասկացավ, որ կարող է հայտնվել լքված ու միայնակ վիճակում:

Ամերիկացիները փաստացի հայտնվել են փակուղում, Թրամփը արդեն խոսում է ռազմական գործողությունների ավարտի մասին, իսկ պարսիկները ավելի կոշտ են իրենց պահանջների մեջ՝ ո՛ր երկիրը Իսրայելի ու ԱՄՆ ի համար կծառայի որպես պլացդարմ, այդ երկիրը Իրանի համար լեգիտիմ թիրախ է:

Այս ամենի ֆոնին, Հայաստանում ձյան պես հալվում են քաղաքական թիմերից մեկի հունիսյան հույսերը:

«Պեռաշկու» հետհաշվարկը արագանում է:

Արա Արայան

Դիտվել է՝ 3160

Մեկնաբանություններ