Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է
17.05.2026 | 16:05

Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է այն մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։

Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողի վրա ագրեսիվ գոռալը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը, ցավը արժեք չունեն, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինվորի ծնողի վրա՝ նախկինների դեմ իր պայքարի շրջանակներում։

Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանության հասցնելը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը արժեք չունի։

Մեր հազարավոր զինվորների կռիվն արժեզրկողը, մեր հայրենիքի համար կռիվը բարոյազրկողը, որը կարող է այսքանից հետո կանգնել ու ասել, թե «այդ հողը ինչո՞վ էր մերը», ցույց է տալիս, որ իր համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։

Այս մարդը ոչ միայն Ալիևի թեկնածուն է, այլև իր ողջ էությամբ, բոլոր քայլերով ցույց է տալիս, որ մարդատյաց է, իր համար հայ մարդու կյանքը, ՀՀ քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի, միակ «արժեքավոր» երևույթը, որ նա ունի, դա իշխանությունը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատյաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարավորություն տալ նորից վերադառնալու Ալիևի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թվում՝ նոր տարածքներ հանձնելուն, ինչի մասին արդեն ակնհայտ խոսվում է քարոզարշավի շրջանակներում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ