Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վայելեք ձեր խաղաղությունը և ձեր բարեկամ թուրքերին

Վայելեք ձեր խաղաղությունը և ձեր բարեկամ թուրքերին
08.06.2026 | 11:49

1918 թվականի հունիսին Զորավար Անդրանիկն իր զորքի հետ պաշտպանում էր Նախիջևանը թուրքական հարձակումներից։

Ագուլիսի բնակիչները Անդրանիկից պահանջեցին հեռանալ և իրենց հնարավորություն տալ՝ թուրքերի հետ բարեկամություն անելու, որովհետև հիմա թուրքերը բարեկամ են, ոչ թե թշնամի, իսկ իրենք հոգնել են կռիվներից, խաղաղություն են ուզում։

Անդրանիկը չհասկացավ, թե Հայոց ցեղասպանությունից 3 տարի հետո թուրքը ո՞նց կարող է բարեկամ լինել, բայց ասաց՝ ինչպես կուզեք։

Անդրանիկը հեռացավ, իսկ օրեր անց Ագուլիս մտած թուրքերը կոտորեցին բոլոր հայ տղամարդկանց, բռնաբարեցին, այլասերեցին կանանց և նույնիսկ մանկահասակ աղջիկներին։

Անցել է 108 տարի։ Ագուլիսում, ընդհանրապես ամբողջ Նախիջևանում ոչ մի հայ չի ապրում։ Հերթը հայկական մյուս բնակավայրերինն է։ Վայելեք ձեր խաղաղությունը և ձեր բարեկամ թուրքերին։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 9850

Մեկնաբանություններ