Հրադադարի երկու համաձայնագրերն էլ տապալվեցին։ Այսօր Իրանը Պարսից ծոցում հարձակվել է 3 նավի վրա՝ գրավելով դրանցից երկուսը։ Լիբանանի հետ հրադադարի համաձայնագիրը նույնպես տապալվել է։ Հըզբոլլահը շարունակում է հարձակումները։
Թրամփը, «Իրանը հիմնահատակ ռմբակոծելու» նոր սպառնալիքներից հետո, հայտարարել է հրադադարի համաձայնագիրն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին։ Պարզ չէ, թե երբ կվերսկսվեն բանակցությունները։
Շարունակվում է շրջափակումը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի կողմից։ Իրանը հայտարարում է, որ շրջափակումը պատերազմական ակտ է, և որ Իրանը թույլ չի տա վախեցնել իրեն։
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը հայտարարել է, որ վրա է հասել մարդկության պատմության մեջ վատթարագույն էներգետիկ ճգնաժամը։
Հորմուզում նավթի արտահոսքեր են տարածվել։
Իրանում պատերազմի ընթացքում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, 415-ը՝ վիրավորվել։
Իրանում զոհվել է 3600 մարդ, որոնցից 254-ը՝ երեխաներ։
Ըստ Թրամփի՝ Իսլամաբադում բանակցությունների երկրորդ փուլը կվերսկսվի մի քանի օրից։ Լիբանանի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Վաշինգտոնում ՝ ապրիլի 23-ին։
Արթուր Խաչիկյան