«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Մաքրագործում

Մաքրագործում
03.05.2026 | 12:05

Իբրև խելագար՝ ժպիտ եմ թողել իմ ճանապարհին,

Ի՞նչ իմանայի՝ ինձանից հետո հետքս այրել են…

Արևի շողից կույր եմ ձևացել, զիջել ամպրոպին,

Ոչինչ չասելով՝ մուժ-քամիները հոգիս խառնել են…

Լանջս այրել եմ արևի աչքով, մի բուռ եմ դարձել,

Ծխացել երկար ու երկինք ելել՝ խնկի բույր առած…

Անաղոտ սիրտս երկունքի ցավով ամպերին ձուլել,

Անհայտության մեջ ինձ տիրացել է

աղոթքս գտած…

Կյանքն իմ աչքերին օտարացել է՝

փողոց է ամա,

Եվ ես քայլում եմ՝ չգտնելով ինձ կյանքի հորձանքում…

Այն քամին, որ ինձ քշել, տարել է՝ մշուշի նման,

Արև խոստացավ, որը կորել է… ու էլ չի ծագում…

Վարս ՉԱՐԵՆՑ

Դիտվել է՝ 5935

Մեկնաբանություններ