Էս վերջերս ականատես եմ լինում տհաճ իրողությունների։ Երկրին պատուհասած վտանգը զգացող մի շարք քաղաքական գործիչներ, թողած հիմնական թշնամուն, կատաղած, իրար միս են ուտում։ Չհասկացա, կերներդ պակասե՞լ է, ինչու՞ եք պառակտում քաղաքական դաշտը...
Առաջին ալիքը հեռարձակում է «Երկու աստղ» ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա (հղումները` Հ.Գ.-ում):
Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմոշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով...
Իմ խոհուն և բարի Պետրոս պապին ես շատ եմ սիրել։ Ամեն անգամ իր գերեզմանին այցի գնալիս, անբառ զրուցել եմ քարին դաջած իր նկարի հետ։ Չգիտեմ, ինչո՞ւ, ինձ թվացել է, թե մեր հոգիները չեն հեռացել իրարից, որ ինքը լսում է ինձ...
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Իոսիֆ Ստալինի կառավարությունը տարածքային պահանջներ է ներկայացրել՝ համատեղ վերահսկողության ռեժիմ սահմանելու և Սևծովյան նեղուցներում խորհրդային ռազմածովային բազա տեղադրելու պահանջի մասին...
Մայիսի 9֊ին պապիկս իր ընկերների հետ կանգնում էր մեր գյուղի հուշարձանի մոտ կառուցված փայտե պատվանդանին։ Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները։ Նրանց կոստյումները տարիների հետ չէին հնանում, որովհետև միայն այդ օրն էին նրանք հագնում այդ տոնական հագուստները...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...