Օգոստոսի 8-ին կայացած եռակողմ համաձայնագրի վերաբերյալ թե՛ տագնապը, թե՛ հրճվանքը չափազանցված են։ Նախ՝ ցանկացած նման գործընթացի իրագործելիություն պահանջում է ոչ թե համաձայնագիր, այլ՝ պայմանագիր, որտեղ արտացոլված կլինեն կոնկրետ իրավունքներ և պարտավորություններ, այլ ոչ՝ ընդհանուր բնույթի վերացական դրույթներ։ Երկրորդ՝ համաձայնագրի հիմքում, չնայած հերթապահ հայտարարություններին, կարծես թե բացակայում է ընդգծված միասնական ձգտումը...