Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

ԱՄՆ-ը քարոզչական արշավ է սկսել

ԱՄՆ-ը քարոզչական արշավ է սկսել
09.04.2023 | 22:32

«Defender 23» զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին հրապարակումից հետո Հայաստանի «ամերիկյան երազանքի» հետևորդները ոգևորվեցին, իսկ «ռուսական երազանքի» հետևորդները՝ հակառակը։

Բայց ԱՄՆ-ը շտապեց հերքել և մեկնաբանել. «Հայաստանի հիշատակումը «Defender 23» զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում եղել է պարզապես Պենտագոնի լրատվական-ծառայության թիմի ներքին սխալի արդյունք։ Հայկական կողմը երբեք չի մասնակցել այդ վարժանքներին և չպետք է մասնակիցների ցուցակում տեղ գտներ»:

Սակայն տպավորություն է, որ ԱՄՆ-ը քարոզչական արշավ է սկսել` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերջնական ոչնչացման, մյուս կողմից` քարոզչական պատուհան բացելով շոշափել Ռուսաստանի արձագանքները, տրամադրվածությունը։

Նրանք, ովքեր պատրաստվում են Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման կենտրոնի, նրանք մեր պետականության և մեր ժողովրդի թշնամիներն են։

Սա զուտ էմոցիոնալ արտահայտություն չէ, այլ հնարավոր հետևանքների, բախման կործանարար ազդեցության գնահատական։

Հայաստանը ո՛չ ռեսուրս, ո՛չ հնարավորություն ունի դառնալու բախման կենտրոն։

Հայաստանի առջև շատ ու շատ վտանգավոր և կործանարար մարտահրավերներ կան, որոնց լուծումը օրախնդիր է, իսկ մարտահրավերների ավելացումը` դավաճանություն ազգային և պետական շահերին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8259

Մեկնաբանություններ