Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իմ պատկերը

Իմ պատկերը
02.06.2026 | 00:01
Հունիսի 2

Տեր իմ և Աստված իմՙ, օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ
և երկրպագում ենք Քեզ: Արա այնպես, որ Քեզ նման լինենք:
Կամենու՞մ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին:
Դուք Իմն եք, Ես կբարձրացնեմ ձեզ, որպեսզի դուք երկուսդ էլ հետզհետե Ինձ` ձեր Տիրոջը, նմանվեք:
Ինչպես որ Մովսեսի ժամանակ էր ճշմարիտ, այս ճշմարիտ է նաև այսօր, որ ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել ու ապրել:
«Ես»-ը. սկզբնական մարդը կկծկվի ու կմեռնի, և հոգու վրա կդրոշմվի կնիքը Իմ Պատկերի:

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ