Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն լավ է տիրապետում body language-ի՝ մարմնի լեզվի հմտություններին, այլև ունի սուլթանական հոգեբանություն և, այլոց հետ հարաբերվելիս, իրեն պահում է հենց այդ դիրքից...
Սեպտեմբերի մեկին բոլորն են դպրոց գնում։ Անգամ նրանք, ովքեր վաղուց դպրոցն ավարտել են, էլի մտովի դպրոց են գնում, որովհետև ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չի արդարացում գտնել ամռան վերջանալու համար...
Ի՞նչ անել, պաշտպանե՞լ Վարդաշենի վթարային շենքի կամ ինքնակամ շինությունների բնակիչներին, որոնց տները քանդում են, իսկ իրենք մնալու են փողոցում, թե՞ նրանց «հրել»...
Նախ հիշեցնենք՝ Հայաստանի և Ռուսաստանի թշնամի Արևմուտքը և Արևմուտքի հայտնի ուժերը, հնարավոր է, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ, Նիկոլին 2018-ից իշխանության են բերել ու Նիկոլն իշխանության է եկել...
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մարդիկ լացում են իրենց տների առաջ։ Տանը երեխաներ կան, կրծքի երեխա կա։ Ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ վաղն ուր են գնալու, որովհետև քաղաքապետարանը որոշել է քանդել այդ տները...
Շենգավիթում ինչ որ տնակներ են եկել քանդելու, բնակիչներն էլ, 2-ամսական երեխաներին ձեռքներն առած, չեն թողնում տրակտորը մտնի տարածք, քարերով հարվածում են տեխնիկային...
Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...