«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ինչու՞ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ

Ինչու՞ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ
08.06.2026 | 11:27

Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։

Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում։

Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած Արցախի հանձնման, հայաթափման ու ՀՀ վիլայեթացման ծրագիրը։

Հիմա պարզ է, չէ՞, ինչու՞ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ։

Մեծ-մեծ ասում էին, որ գնում են սահմանադրական մեծամասնություն հավաքելու։

Դուք նույնիսկ ձեր ԿԸՀ-ի տվյալներով չեք արժանացել ընտրության մասնակցած քաղաքացիների դրական քվեարկությանը։

Ու այդ ամենը ԵՄ ու Արևմուտքի «փակ աչքերի» ու Նիկոլի ռեպրեսիաների պարագայում։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 6149

Մեկնաբանություններ