ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
01.04.2011 | 00:00

...թե Րաֆֆի Հովհաննիսյանի ազատության ծոմի «առաջին արարի» մաստեր-պլանը գծվել է Բաղրամյան և Իսակով (ուր տեղակայված է արևմտյան ամենամեծ դեսպանատունը) փողոցների համատեղ «վերաբեռնման» արդյունքում:
Բանն այն է, որ ՀԱԿ-ի վերջին խիստ մարդաշատ հանրահավաքներից հետո հասկանալի էր դարձել, որ անհնար է «Ժառանգության» մուտքն ապագա պառլամենտ, իսկ արդյունքում ստեղծվելու էր զուտ ռուսական ուղղվածությամբ օրենսդիր մարմին, ինչը ձեռնտու չէր երկու «փողոցներին» էլ:
«Համատեղ ջանք» օպերացիայի շրջանակներում, ինչպես եղել էր 2008-ի նախաշեմին, երբ վարչապետի հանգստի սենյակում հանդիպել էին ոչ անհայտ Հրայր Հովնանյանն ու այն օրերի վարչապետը, մաստեր-պլան գծել Րաֆֆիի համար, այնպես էլ այս դեպքում համատեղ որոշում էր կայացվել Րաֆֆիին գործուղել Ազատության հրապարակ՝ հրապարակայնացվելու, էլեկտորատ հավաքելու, իր նոր պատկերը ժողովրդի մեջ «տատուիրովկա» անելու, որ գոնե «պատճառ» լինի նրան պառլամենտ մտցնելու:
Առաջին արարն ստացվեց: Առաջիկայում Րաֆֆին ևս մեկ անգամ կսափրվի՝ ազատվելով Ազատության հրապարակի ճերմակ թրաշից, ձեռնամուխ կլինի երկրորդ արարին՝ նոր ուժ ձևավորելուն, դեպ իրեն քաշելով իր կողքին կանգնած և դեռ չկանգնած քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ մաստեր-պլանն ավարտին հասցնելու համար:

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ