ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Որոշիչը զինվորի կանգունակությունն է

Որոշիչը զինվորի կանգունակությունն է
21.03.2024 | 15:58

Ժամանակակից մարտը "Лучшие в Аду" ֆիլմից լավ դեռ ոչ ոք չի ներկայացրել։ Այս ֆիլմը ընդհահրապես մարտական ֆիլմերի նոր ժանր է սահմանում։

Վերջին տարիներին կատարվել է նաև մարտի կառավարման մոդելի հեղափոխություն։ Այլևս չի կիրառվում 2000 տարիներից ավել աշխարհի բանակներում գործած մարտի հռոմեական կառավարման մոդելը։

Ժամանակակից բանակի մարտունակությունը որոշվում է 3 հիմնական գործոններով՝

- Մարտի կառավարում

- Տեխնոլոգիաներ

- Զինվորի կանգունակություն

Ինչքան էլ փոխվեն կառավարման ձևերն ու կիրառվող տեխնոլոգիաները, միևնույն է, մարտական ոգին՝ նույնն է, ինչ զինվորի կանգունակությունը, մնում է որոշիչ դերում։ Դրա ոչ բավարար լինելու պարագայում անգամ ամենաառաջատար տեխնոլոգիաների դերը դառնում է անիմաստ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4924

Մեկնաբանություններ