«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Չինովնիկներին ուղարկեք մարզեր

Չինովնիկներին ուղարկեք մարզեր
17.11.2016 | 19:45

Այսօր եկող տարվա բյուջեն քննարկելիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցնցող հայտարարություն է արել։ Պարզվում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է։ Ավելի ստույգ, 30 տոկոսի շեմից իջել է: Թե պաշտոնյան ինչ հիմքով է այս եզրահանգման եկել, դժվար է ասել, բայց իրականությունն այլ բան է հուշում։

Աշխատատեղեր չեն ստեղծվում, ավելին` նույնիսկ կրճատվում են, արտադրություն չկա, հարկերի տակ մարդիկ կքել են, այլ խոսքով` տնտեսությունը գահավիժում է, իսկ ֆինանսների նախարարը պնդում է, որ աղքատության մակարդակը նվազել է։ Գուցե իր բարեկեցության մակարդակն է է՛լ ավելի մեծացել, որ պաշտոնյան արդեն իրականության զգացողությունը կորցրել է, բայց առնվազն անպարկեշտություն է նայել աղքատ ժողովրդի աչքերին ու նման անհիմն հայտարարություններ անել։

Ընդհանրապես մեր պաշտոնյաներին պետք է հրահանգել, որ շաբաթը մեկ անգամ գնան մարզեր, տեսնեն խնդիրները, անապահով մարդկանց աչքերին ուղիղ նայեն, հետո գան իրենց փափուկ աթոռներին նստեն, մի քիչ խորհեն ու նոր հայտարարություններ անեն։ Ժողովուրդն ասում է՝ «ձայնը տաք տեղից» է գալիս։ Բոլորին հայտնի մեթոդներով կազմված պաշտոնական տվյալների հիման վրա՞ է Վարդան Արամյանն աղքատության մակարդակը նվազեցնում։ Իսկ գուցե արժե անձա՞մբ համոզվել ու մի շրջայց կատարել Հայաստանի մարզերում։
Հավատացած ենք, որ դրանից հետո ֆինանսների նախարարը աղքատության մակարդակն իջեցնելու «սիրտ ու հավես» չի ունենա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ