ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

2014թ. ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհին դիմել է 210 ՀԿ

2014թ. ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհին դիմել է 210 ՀԿ
30.09.2014 | 16:17

Սեպտեմբերի 30-ին լրացավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի ընդունման վերջնաժամկետը։ Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհային մրցույթին դիմել է 83 հասարակական կազմակերպություն։ Ըստ ոլորտների՝ գրանցվել է հետևյալ պատկերը. ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգեր՝ 12, բնապահպանության ոլորտ՝ 16, վերարտադրողական առողջությանը վերաբերող՝ 10, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող՝ 24, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 11 ծրագիր։
Հատկանշական է, որ ՀԿ-ների մեծ մասը մարզերում գործող կազմակերպություններ են։ Հատկապես ակտիվ են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի ՀԿ-ները։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները և ոլորտային մասնագետները կուսումնասիրեն հայտերը, և կորոշվեն հաղթող կազմակերպությունները։
Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երրորդ անգամ է հայտարարում դրամաշնորհային մրցույթ։ Ընդհանուր առմամբ միայն 2014թ. դրամաշնորհ ստանալու համար հիմնադրամին դիմել է մոտ 210 ՀԿ։

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ