Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանի ֆուտբոլում խայտառակությունները շարունակվում են

Հայաստանի ֆուտբոլում խայտառակությունները շարունակվում են
11.10.2024 | 17:50

Մի կերպ փրկվեցինք օվկիանոսում կորած Ֆարերյան կղզիների հետ խաղում պարտությունից։ Հայաստանի ֆուտբոլում խայտառակությունները շարունակվում են, հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հրաժարականը անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ Հայաստանի ֆուտբոլում առաջընթացի համար: Հարկավոր է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրաժարականը, կոռուպցիան, հովանավորչությունը, անառողջ բարքերը Հայաստանի ֆուտբոլից պետք է հեռացվեն։ Հարկավոր է Հայաստանում ֆուտբոլի զարգացման ռազմավարություն իրականացնել, որը պետք է առաջնահերթ ներառի մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

Մեծ հաշվով, քանի դեռ կա պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, հայասպան Էրդողանի նվիրած գիրքը ձեռքին երջանկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մենք բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ֆուտբոլում, պարտություններ, նվաստացումներ ենք ունենալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7687

Մեկնաբանություններ