«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Նրանք կդադարեն կատարել հրամանները, երբ ժողովուրդը կազմակերպված դուրս գա փողոց

Նրանք կդադարեն կատարել հրամանները, երբ ժողովուրդը կազմակերպված դուրս գա փողոց
23.06.2025 | 15:13

Ցանկացած իշխանություն, այդ թվում՝ Նիկոլինը, կփլուզվի այն ժամանակ, երբ ոստիկանությունն ու ուժային այլ կառույցները դադարեն կատարել հրամանները:

Նրանք կդադարեն կատարել հրամանները, երբ ժողովուրդը կազմակերպված դուրս գա փողոցներ և խաղաղ անհնազանդություն ցուցադրի:

Ժողովուրդը դուրս կգա անհնազանդության, երբ հավատա, որ որևէ անձ կամ խումբ կարող է իրեն առաջնորդել: Իսկ այդ առաջնորդող անձը-խումբը կկարողանան նման հավատ ներշնչել, երբ շարունակաբար մարդկանց հետ աշխատեն, և ստեղծվեն ժողովուրդը ներկայացնող ցանցային խմբեր:

Վստահեցնում եմ, որ այլ ճանապարհ չկա, մնացյալ ճանապարհները կա՛մ մոլորության հետևանք են, կա՛մ էլ դիտավորությամբ մոլորեցնելու: Եվ հետևաբար, ընդդիմադիրների կողմից վերոնշյալ ճանապարհը չբռնելու համառությունը կամ չիմացության (գուցե նաև հիմարության), կամ էլ դիտավորության ցուցիչ է:

Հայաստանի ներկա վիճակում, բոլոր մնացած դեպքերում (այդ թվում օլիգարխների ներգրավմամբ) իշխանափոխությունները լինելու են դրսից պարտադրված կամ էլ կեղծված ներսում և չեն ծառայելու ժողովրդի շահերին: Նաև քաղաքական համակարգ և ինստիտուտներ չունեցող երկրներում անհնար է ընտրություններով հասնել խաղաղ իշխանափոխության: Միշտ իշխանությունը առնվազն կիրառելու է վարչական ռեսուրս:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ