Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Քաղաքականությունը շահերի մասին է

Քաղաքականությունը շահերի մասին է
06.07.2025 | 12:17

Հենց հասկանանք, որ մեր ճակատագրի տերը մենք ենք, իսկ մյուս բոլորը մեր ճակատագիրը կերտելու ճանապարհին կա՛մ գործակից են, կա՛մ խոչընդոտ, այդ ժամանակ շատ բան կփոխվի։

Հենց հասկանանք, որ բոլոր պետությունները իրար հետ հարաբերվում են ո՛չ թե «բարեկամ» կատեգորիայով, այլ «շահերի» կատեգորիայով` սեփական շահերը պարտադրելու (եթե ունեն բավարար ուժ), սեփական շահերը համադրելու (եթե ուժերը բավարար չեն, բայց հստակ գիտեն իրենց շահն ու դիմացինի շահը) և ծայրահեղ դեպքում հակադրվելու (եթե այլընտրանք չկա, բայց այդ ճանապարհին շահակիցներ գտնելու ռազմավարություն կա)։

Այսինքն` քաղաքականությունը շահերի մասին է։

Անգամ էմոցիաները պետք է վերածվեն շահի, որի դեպքում միայն կկարողանաս սպասարկել քո սեփական իդեալները։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ