«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
21.05.2012 | 12:18

...թե հետընտրական «ռազբիրատներն» ու իրավիճակային «դեբատ-դիտարկումները» դեռ չեն ավարտվել: Ավելին՝ որոշ խնդիրներ դեռ շատ ջուր կքաշեն: Այս օրերին «համապատասխան» կառույցները փորձում են հասկանալ, թե ինչով և ումով էր պայմանավորված ՀՀԿ-ի պարտությունը մի շարք համայնքներում, ինչու չիրականացավ էկզիտ-փոլի կանխագուշակումը (վերջինս մինչև յոթ տոկոս էր կանխատեսել Օրինացի համար) ՕԵԿ-ի մասով, ո՞ւմ էր այդքան ձեռնտու, և ինչ մեխանիզմով (բացի սև փիարի խոշորամասշտաբ կիրառումից), որ ՕԵԿ-ը չմտնի պառլամենտ, ու ՀՀԿ-ն ջարդվի մինչև ուղն ու ծուծը, որպեսզի կոալիցիա չկազմվի, ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:

Դիտվել է՝ 5525

Մեկնաբանություններ