Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               

Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը
23.05.2012 | 00:44

Հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում և Շուշիում, տեղի կունենա Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը։ Ինչպես հայտնում են «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովից, այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միությունը և «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը։ Համաժողովի պաշտոնական գործընկերն է Արցախի ներդրումային հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում կանցկացվեն կլոր սեղաններ, սեկցիոն նիստեր։ Անդրադարձ կլինի մի շարք թեմաների, այդ թվում կներկայացվեն «Ֆինանսական գործիքների զարգացումը»,«Էներգախնայողություն. երազանքներ և իրականություն», «Շինարարական քաղաքականության կոնցեպցիան», «Փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցությունը», «Սննդամթերքի շուկայի զարգացման հեռանկարները» խորագրերով զեկույցները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ