Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ն չի լքի

Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ն չի լքի
31.05.2012 | 14:11

Քանի որ արդեն ավանդույթ է դարձել Հայաստանում կուսակցությունից կուսակցություն փոխադրվելը, երբ փոխվում է կուսակցության դիրքորոշումը, իշխանությունից զրկվողները ձգտում են իշխանության հովանու տակ մտնել։ Այս տեսանկյունից հետաքրքիր է` երբ ԲՀԿ-ն այլևս կոալիցիայի մեջ չէ և իշխանության մաս չի կազմում, արդյոք կուսակցությունից դուրս կգա՞ն նախարարներ կամ գործարարներ։ Մեր այս հարցն անսպասելի էր ու մի քիչ էլ անհասկանալի աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար։
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չորս նախարար ունի, չորսն էլ դուրս են գալիս։
-ԲՀԿ-ի՞ց են դուրս գալիս։
-Ի՞նչ եք հարցնում, է՜։
-Հարցնում եմ` նախարարներն ու գործարարները ԲՀԿ-ի՞ց են դուրս գալու, քանի որ այն այլևս իշխանության մաս չի կազմում։
-Կարող եմ իմ փոխարեն պատասխանել` դուրս չեմ գա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ