Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Արջերը զգալի վնաս են հասցրել Վայոց ձորի Ելփին համայնքին

Արջերը զգալի վնաս են հասցրել Վայոց ձորի Ելփին համայնքին
24.06.2012 | 10:52

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում արջերը երկու օր առաջ մտել են Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմն ու հոշոտել են նրա 4 գլուխ ոչխարը:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, հունիսի 22-ին արջերը փորձել են թափանցել նաև Հմայակ Հարությունյանին և Գարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով ներս մտնել` ջարդել են ցանկապատն ու ցրել բակում հավաքված անասնակերը:
Դեպքի մասին Ելփինի գյուղապետարանը տեղեկացրել է մարզպետարան և Վայոց ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրենին:

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ