Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

«Տիգրան ՈՒրիխանյանի խոսքերը զրպարտության ու անհիմն մեղադրանքների շարքից են»

«Տիգրան ՈՒրիխանյանի խոսքերը զրպարտության ու անհիմն մեղադրանքների շարքից են»
08.09.2012 | 01:56
Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերի՝ Տ. ՈՒրիխանյանի հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն ստանալու հարցումներին ի պատասխան հայտնում եմ, որ նմանատիպ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն։
Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ և զրպարտություններ։ Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյան
Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ