Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՉԹՕ-ն խանգարեց աշխատանքներին

ՉԹՕ-ն խանգարեց աշխատանքներին
10.10.2012 | 14:41

Թել Ավիվի «Բեն Հուրիոն» միջազգային օդանավակայանում դադարեցվել են բոլոր աշխատանքները, երբ երկնքում նկատվել է տարօրինակ թռչող օբյեկտ (ՉԹՕ)։

Թռչող ափսեն հայտնաբերվել էր Իսրայելի օդային սահմանների հարևանությամբ։
Տագնապի ազդանշանից հետո օդ են բարձրացել կործանիչները, բայց պարզվել է, որ օբյեկտը թշնամական ինքնաթիռ կամ անօդաչու սարք չէ և որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Օդանավակայանը վերսկսել է աշխատանքները սովորական ռեժիմով։ Սակայն հույժ գաղտնի է պահվում, թե իրականում ինչ օբյեկտ է եղել օդանավակայանը սովորական ռիթմից գցողը։

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ