Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ի՞նչ է ստանալու «հաղթողը»

Ի՞նչ է ստանալու «հաղթողը»
05.11.2012 | 19:13

«Ծանոթացա Արամ Մանուկյանի ասուլիսի նյութերին,-գրում է ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում:-

ՀՀԿ-ի դեմ ձևավորվող «միասնական» ներքաղաքական կոնֆիգուրացիան հետաքրքիր տրանսֆորմացիաների ենթարկվեց այս ամիսների ընթացքում` ինձ հիշեցնելով բոլիվուդյան քաստինգ «Նա գնաց մենակ» քաղաքական սերիալի գլխավոր դերակատարի ընտրության համար, երբ ամեն հաջորդ փուլում մասնակիցների թիվը պակասում է 1-ով:

Եվ այսպես.

2012 ապրիլ - միասնական շտաբի առաջին նիստ
ԲՀԿ+ՀԱԿ+ՀՅԴ+«Ժառանգություն»

2012 ապրիլ-մայիս - միասնական շտաբի մնացած նիստեր
ԲՀԿ+ՀԱԿ+ ՀՅԴ

2012 մայիսից առայսօր - ներքաղաքական զարգացումներ
ԲՀԿ+ՀԱԿ

2013 փետրվար - ???

Հ. Գ.- Հետաքրքիր է, ի՞նչ է վերջում ստանալու «հաղթողը»։

Դիտվել է՝ 3133

Մեկնաբանություններ