Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էթիկայի պակա՞ս, հուզմունքի ավելցո՞ւկ, թե՞ արարողակարգային «թերսնվածություն»

Էթիկայի պակա՞ս, հուզմունքի ավելցո՞ւկ, թե՞ արարողակարգային «թերսնվածություն»
14.11.2012 | 18:05

ԱԺ-ի հերթական նիստը հաճելի իրողությամբ սկսվեց։ Արժանապատիվ ընդունելությունից հետո ԱԺ նախագահը բարեկամ երկրի պատվիրակներին մեկիկ-մեկիկ ներկայացրեց մեր ազգի ընտրյալներին։

ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն հուզաթով սկսեց ելույթը. «Մենք այստեղ ենք եկել մեծ սրտով, որպես ձեր մի մասնիկը, և ուզում ենք, որ դուք էլ մեր մասնիկը դառնաք»։ Այնուհետև, պատմական էքսկուրս կատարելով, հիշեցրեց, որ աշխարհում առաջինը ՈՒրուգվայն է օրենքի ուժով ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Մի շարք ճշմարտությունների մեջբերումներով Խորխե Օրիկոն շարունակեց հուզմունքի ալիք տարածել դահլիճում և ստիպված էր հայ խորհրդարանականների երկարատև ծափողջույններն ընդունել որպես շնորհակալության ու երախտիքի դրսևորում։
Հանդիպումը ջերմ էր, սրտառուչ, իսկ բաժանումը...
Հ. Աբրահամյանն այնքան էր տարվել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրակարգի առաջին հարցով, որ չնկատեց, թե ինչպես են սպասված հյուրերը զբոսանքային քայլերով լքում դահլիճը։ Եվ հենց նույն պահին «պայթեց» բարեկամության քրքիջը։ ԱԺ նախագահը խոսքը կիսատ թողեց` հնարավորություն տալով տարատեսակ «հաջող» ասելու ուրուգվայցիներին։
Ինչո՞ւ արժանապատիվ ընդունելությանը հաջորդեց ոչ համարժեք ցտեսությունը։ Էթիկայի պակա՞սն էր, հուզմունքի ավելցո՞ւկը, թե՞ արարողակարգային «թերսնվածությունը»։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ