ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
16.11.2012 | 11:46

Ավարտվեցին ֆուտզալի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչի խաղերը: Մինչ այս փուլը գերազանց հանդես եկած Ռուսաստանի հավաքականը մրցեց աշխարհի կրկնակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ ու զիջեց 3:2 հաշվով: Հետաքրքրական է, որ ռուսներն այդպես էլ չեն կարողանում կոտրել վրեժի կարմիր աստվածուհու հետ ունեցած խաղերի բացասական հաշվեկշիռը` տասնութ խաղից տասնվեց պարտություն:
Հաղթական ավարտ է ունեցել նաև ուկրաինացիների հետ կոլումբիացիների խաղը: Վերջիններիս երեք գոլին ՈՒկրաինայի ընտրանին կարողացել է պատասխանել միայն մեկով: Փուլի մյուս երկու` Բրազիլիա-Արգենտինա և Իտալիա-Պորտուգալիա դիմակայությունների ժամանակ առաջացել է հավելյալ ժամանակի անհրաժեշտություն: Այն ի նպաստ իրենց են օգտագործել բրազիլացիներն (3:2) ու իտալացիները (4:3): Այսպիսով, հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը: Նրանցից մեկը կլինի զուտ եվրոպական, մյուսը` նույնքան մաքուր հարավամերիկյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ