Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վանոյին չմոռացան

Վանոյին չմոռացան
13.04.2013 | 19:51

ՀԱԿ կուսակցությունը ստեղծվեց հին գվարդիայով: Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Վարչության կազմում ևս հին դեմքերը գերակշռում էին: Իհարկե, ինչպես միշտ, չմոռացան Վանո Սիրադեղյանին՝ կրկին վարչության անդամ ընտրելով: Նոր կուսակցության խնդիրը, ինչպես Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնելն է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ